Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդներ Ֆրանսուա Օլանդն ու Դևիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են խստացնել համագործակցությունն ու հետախուզական տվյալների փոխանակումը` կապված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հետ Սիրիայի տարածքում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությանը:
«Հանարպետության նախագահը խոսակցություն է վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Նա շնորհավորել է նրան համայնքների պալատի քվեարկության արդյունքի հետ կապված Սիրիայում օպերացիայի վերաբերյալ»,- ասվում է կոմյունիկեում:
«Առաջնորդները պայմանավորվել են էլ ավելի մեծացնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պարբերականությունը այժմ նաև և՛ Սիրիայի ուղղությամբ, և՛ հետախուզական տվյալների փոխանակությամբ»,- նշել են Օլանդի աշխատակազմում:








































