Մարզիե Աֆհամը դարձել է Իրանի առաջին կին դեսպանը: Մալազիայում նրան Իրանի դեսպան նշանակելու մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին:
«Նախագահ Ռոհանին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ նախկին մամլո քարտուղար Մարզիե Աֆհամին Մալազիայում Իրանի դեսպան նշանակու մասին: Այդպիսով նա դարձել է Իրանի պատմության մեջ առաջին կին դեսպանը»,- գրված է IRNA գործակալության հաղորդագրությունում:
«Իրանի կանայք ակտիվորեն և շատ հաջողակ մասնակցում են այնպիսի բնագավառներում ինչպես հասարակական, սպորտային և ղեկավարման ոլորտները: Եվ վերջերս իրանցի կնոջ նշանակումը դեսպանի պաշտոնում ցույց է տալիս, որ գենդերային հարցը ոչ մի նշանակություն չունի, երբ խոսքը վերաբերվում է այն բանին, թե ում վրա դնել մեծ և լուրջ պարտավորություններ»,- հայտարարել է Հասան Ռոհանին:










































