Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր երկրպագուներին տեղեկացրել է, որ բավականին ծանր ծննդաբերություն է սպասվում իրեն: Բժիշկները նրան ասել են, որ հնարավոր է կեսարյան հատումով ծննդաբերի և ոչ թե բնական ճանապարհով՝ գրում է dress-code.ua-ն:
Բանն այն է, որ հղիության 32-րդ շաբաթում երեխան արդեն պետք է շրջված լինի մոր արգանդում, սակայն չնայած Քիմի գործադրած ջանքերին՝ պտուղը դեռ հարմար դիրքում չէ: Քիմը դեռ հույս ունի, որ իր բալիկը կհասցնի գլխիվայր շրջվել, իսկ եթե ոչ, ինքը պատրաստ է համաձայնել կեսարյան հատումով երեխային լույս աշխարհ բերելուն:







































