Երեխաները, ովքեր պարբերաբար օգտվում են պլանշետներից տառապում են ֆիզիկական թուլությամբ և 4-5 տարեկանում չեն կարողանում ձեռքով բռնել գրիչ կամ մատիտ՝ անհանգստացած են բրիտանացի փորձագետները: Ֆիզիկական ակտիվության բացակայությունը, որը առաջանում է նստակյաց կենսակերպից և ժամանակակից սարքերով տարվելուց առաջացնում է մանկական ֆիզիկական թուլության իսկական համաճարակ, հայտնում է woman-talk.com-ը:
Մասնագետի խոսքով՝ այդ խնդիրը նկատվել է վերջին երկու տարիներին այն բանի հետևանքով, որ ծնողները խաղալու համար երեխաներին տալիս են էլեկտրոնային սարքեր` փողոցում վազելու և խաղալու փոխարեն:
Այս կապակցությամբ որոշ կրթական հաստատություններում սկսել են առաջանալ հատուկ սպորտային ճամբարներ, որտեղ երեխաներին օգնում են ամրացնել ձեռքերի մկանները:










































