Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավար Հակիմ ալ Զամիլին իր երկրի տարածք մտած թուրքական զորքերին սպառնացել է ռազմական գործողություններով՝ հայտնում է Voice of Iraq կայքը:
Նրա խոսքով` Իրաքի սահմանը անցած զորախումբը հաշվվում է հազարներով, որն իր հետ բերել է տասնյակ տանկեր և այլ զրահատեխնիկա:
Ալ Զամիլին ընդգծել է, որ Թուրքիայի այդ գործողությունը համարվում է երկրի ինքնիշխանության խախտում և սպառնացել է ռազմական գործողություններով այն դեպքում, եթե նրանք անհապաղ չլքեն Իրաքի տարածքը: Դրա համար նա դիմել է երկրի վարչապետ Հայդեր Ալ-Աբադիին` խորհուրդ տալով թուրքական զորքերին հարվածելու համար օգտագործել ավիացիան:









































