ԱՄՆ ՀԴԲ-ն Կալիֆոռնիայում հրաձգությունը որակել է որպես ահաբեկչական ակտ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գերատեսչության լոսանջելեսյան բյուրոյի փոխտնօրեն Դևիդ Բոուդիչին:
«Հիմնվելով մեզ հայտնի տեղեկատվության և փաստերի վրա՝ մենք այս պահին այդ սարսափելի գործողությունների հետաքննությունը վարում ենք որպես ահաբեկչական ակտ»,- ասել է նա:
Ինչպես գործակալությանը հայտնել են երկու աղբյուրներ, քննիչները գնահատում են վկայությունները, որոնք ցույց են տալիս, որ հրաձգության կին մասնակից Թաշֆին Մալիկը հավատարմության երդում է տվել ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:
Միաժամանակ, վերջին տեղեկությունների համաձայն, հրաձիգների և ԴԱԻՇ-ի միջև որևէ կապ չի եղել, իսկ ահաբեկչական խմբավորումը նույնիսկ «չի իմացել» նման մարդկանց՝ Մալիկի ու նրա ամուսին Սաիդ Ռիզվան Ֆարուկի գոյության մասին:









































