Saturday, 18 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

Միջադեպ Ստամբուլում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ

Այսօր լարվածություն է առաջացել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում, ուր Մարդու իրավունքների միությունը (IHD) հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

168.am-ը` հղում անելով թուրքական Ihlas լրատվական գործակալությանը, փոխանցում է, որ այդ ժամանակ խմբին է մոտեցել մի մարդ, ով հայտարարել է. «Դուք ստում եք, դուք խեղաթյուրում եք պատմական փաստերը: Թուրք ազգը չէր կարող ցեղասպանություն գործել»:

Նշվում է, որ IHD-ի ստամբուլյան մասնաճյուղը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել է Թուրք-իսլամական ստեղծագործությունների թանգարանի առջև, որը ժամանակին ծառայել է որպես բանտ:

Հիշեցնենք, որ 2009 թվականի աշնանը թուրքական Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքն իր հոդվածում գրել էր. «Դերսիմի քրդերին սպանդի ենթարկելու կապակցությամբ վարչապետ Էրդողանն օգտագործել է «Դերսիմի կոտորած» բառերը:

Բացի այդ, Դարֆուրի (Սուդան) ցեղասպանության կապակցությամբ նա նշել է, որ մահմեդականն ի վիճակի չէ ցեղասպանություն իրականացնել: Իսկ այդ դեպքում ո՞վ է 1937-1938 թվականներին Դերսիմում կոտորել քուրդ-ալևիներին, ո՞վ է ռումբեր նետել նրանց քարանձավների վրա: Մի՞գուցե քրիստոնյա թուրքը:

Ցայժմ անհայտ է մնում «Դերսիմյան դեպքերի» ժամանակ զոհվածների թիվը, որը տատանվում է 7000-90.000-ի միջև: Եվ եթե այդչափ մարդկանց սպանությունը պաշտոնապես (Էրդողանի մակարդակով) անվանվում է կոտորած, ապա ի՞նչ ասել «Հայկական խնդրի» մասին:

Հայկական թեզերի համաձայն, 1915 թվականին զոհվածների թիվը կազմել է 1.5 միլիոն մարդ: Որքանո՞վ է այդ թիվը գերազանցում «դերսիմյանը»: Եթե Դերսիմում զոհվածների թիվը եղել է 7000, ապա` 200 անգամ, իսկ եթե 90.000, ապա՝ 17 անգամ: Լավ, ասենք թե 600.000 է:

Եթե Դերսիմում տեղի ունեցածը կոտորած է, ապա ինչպե՞ս բնութագրել «Հայկական խնդիրը»՝ «մեծ կոտորած», «խոշոր կոտորած», «սարսափելի կոտորած», «մեծամասշտաբ կոտորած»: Եվ եթե վաղն այս հարցի պատասխանը ծառանա Թուրքիայի ղեկավարության առջև, ապա ո՞րը կլինի պաշտոնական պատասխանը»:

Այս հոդվածից շատ չանցած Օզքյոքը հեռացվեց Hürriyet-ի գլխավոր խմբագրի պաշտոնից, որտեղ աշխատում էր շուրջ 20 տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում