Ուկրաինայի հակամարտության օրինակի վրա հասկանալի է, որ ԵԱՀԿ-ի դերն ավելի բովանդակալից պետք է լինի, այն պետք է ներգրավվի ճգնաժամների լուծմանն առավել վաղ փուլերում: Այս մասին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների հանդիպման ժամանակ ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, գրում է RIA Novosti-ն:
«Կարծում եմ, որ Ուկրաինայի ճգնաժամի շուրջ աշխատանքն ապացուցեց, որ ԵԱՀԿ-ն պետք է արձագանքի շուտ, վճռական և բովանդակալից»,- ասել է Շթայնմայերը` հավաքվածներին կոչ անելով «2016-ին ԵԱՀԿ-ի ծանրաշիռ ֆինանսավորման»:











































