Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է դիտարկել ԵՏՄ-ի, ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների միջև լայնածավալ տնտեսական գործընկերության ստեղծման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
«Առաջարկում եմ ԵՏՄ գործընկերների հետ խորհրդակցություններ սկսել ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև, ինչպես նաև պետությունների հետ, որոնք միանում են ՇՀԿ-ին, հնարավոր տնտեսական գործակցության ձևավորման շուրջ»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ գնողունակության պարիտետով այդ երկրները միասին կազմում են համաշխարհային տնտեսության մոտ 1/3-ը։