Կանադայի սահմանային ծառայության գործակալության (CBSA) կողմից երկրում ամենափնտրվող մարդկանցից մեկը՝ Էդգար Ծովիկյանը, արտաքսվել է երկրից: Ծովիկյանի անունն ընդգրկված էր փնտրվող մարդկանց CBSA-ի ցուցակում, որը գործակալությունը հրապարակում է՝ հույսով, որ հանրությունը կօգնի նրանց գտնելու հարցում: Այս մասին հայտնում է Global News-ը:
Ծովիկյանին ձերբակալել էին մարտ 21-ին: Նրան կասկածում էին տներ ներխուժելու, գողացված ունեցվածքի պահման, խարդախությամբ կրեդիտ քարտի կիրառման և զենքի ապօրինի պահման մեջ:
Կալանքի տակ վերցնելուց հետո նրան ապրիլի 16-ին ուղարկել են Հայաստան: