Գլենդելի համայնքային քոլեջի ուսանողներին տրվել է սպիտակ գրատախտակ, գրիչ և հնարավորություն՝ իրենց մեսիջը փոխանցելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Նրանք պատասխանել են հարցին, թե ինչու Օբամա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հայազգի ուսանող 19-ամյա Լորի Բողիգյանը պատասխանել է, որ այսօր Ցեղասպանության ճանաչումը կկանխի հետագա ցեղասպանությունները:Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը:
Համբարձում Բալյանի խոսքերով էլ՝ եթե Օբաման հավատում է մարդու իրավունքներին, ապա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Ոմանք իրենց պատասխաններում հիշատակել են Օբամայի նախընտրական խոստումը: