Monday, 08 06 2026
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ

Ամերիկան Վրաստանի միջոցով է պատասխանում Հայաստանին

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը


– Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանը որոշում ընդունեց` դադարեցնել Վրաստանի տարածքով ռուսական ռազմամթերքի և անձնակազմի փոխադրումը կարգավորող համաձայնագիրը: Այդ որոշումից մեկ օր առաջ Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարարը, երեկ Հայաստան էր ժամանել արտգործնախարարը: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված Վրաստանի այդ քայլը և ինչո՞ւ  են ակտիվացել վրացի պաշտոնյաների այցերը Հայաստան:


– Վատ միտում եմ տեսնում ռազմական տրանզիտը փակելու մեջ, քանզի շատ հնարավոր է, որ վաղը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հացի ճանապարհն էլ փակեն: Եթե մեկ անգամ փակելն այդքան նորմալ անցավ, ապա երկրորդ անգամ էլ կկրկնեն: Ես կարծում եմ, որ Վրաստանը հասկանում է, որ լավ բան չի արել, և վրաց պաշտոնյաների այցերը նպատակ ունեն մեղմելու ստեղծված իրավիճակը, քանզի մենք` որպես ՀՀ քաղաքացիներ, հստակ հասկանում ենք, որ ղարաբաղյան հարցում գնալով իրավիճակը սրվում է, և այս պարագայում վրացական կողմի նման քայլը ուղղակիորեն հակահայկական դրսևորում ունի: Վերջիվերջո այդ ճանապարհը միայն ռուսական ռազմաբազայի համար չէր, չէ՞ որ հայ-ռուսական պայմանագրում նաև նշված էր, որ Ռուսաստանը նաև պատրաստվում է արդիականացնել Հայաստանի զինված ուժերը` սրա մասին իշխանությունները չեն ուզում խոսել: Ես կարծում եմ, որ հենց մենք հաստատեցինք հայ-ռուսական պայմանագիրը, ամերիկացիները մեզ պատասխանեցին Վրաստանով:


– Այս իրավիճակում ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի դերակատարությունը` հաշվի առնելով այն, որ խոսվում է ռուսական ռազմական տեխնիկան Թուրքիայի տարածքով Հայաստան հասցնելու մասին, օրերս էլ տեղեկատվություն տարածվեց, թե ԱՍԱԼԱ-ն Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն սպառնալից նամակ է ուղարկել, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ահաբեկչություն կլինի:


– Հիմա ամեն ինչ արվում է, անգամ ստիպում են, որպեսզի Ռուսաստանը ստիպված լինի Թուրքիայի միջոցով այդ փոխադրումները կատարել: Այսինքն` այսպես թե այնպես, աշխարհը մեզ թելադրում է անգամ նախապայմանների պարագայում հայ-թուրքական սահմանների բացում: Ես կարծում եմ, որ սա դառնալու է քննարկման թեմա ապագա ընտրությունների ընթացքում, քանզի սա շատ լուրջ հարց է և ինչ-որ ձևով ազդելու է նաև Վրաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: Երեկվանից Ռուսաստանում սկսվել է վրացական շատ լուրջ կուսակցությունների մի հավաք, որը տևելու է երկու օր:


– Պարոն Կարապետյան, Մոսկվայում ստեղծվել է ջավախահայերի նոր միավորում, և գաղտնիք չէ, որ Ռուսաստանը երբ ցանկացել է ճնշումներ գործադրել Վրաստանի վրա, բարձրացրել է Ջավախքի հարցը: Ձեր կարծիքով, այս իրավիճակում Ռուսաստանը կշահարկի՞ այդ խնդիրը:


– Չեմ կարծում, որ դա պետք է օգտագործել, ավելին`  այս պահին անհրաժեշտ չէ խոսել այդ խնդրի մասին:


– Վրացական կողմը, վրաց փորձագետները վստահեցնում են, որ հայկական կողմը նախապես տեղյակ էր, որ Վրաստանի խորհրդարանը որոշելու է փակել Ռուսաստանի ռազմական տրանզիտը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:


– Ճիշտ են ասում: Քաղաքական դաշտում իրարամերժ խոստումներ տալը շատ վատ է ավարտվում, իսկ Սերժ Սարգսյանն իրարամերժ խոստումներ էր տվել` մեկին խոստացել էր, որ ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը չի երկարացնի, մյուսին խոստացել էր, որ կերկարացնի, երրորդին ասել էր, որ ընդհանրապես կհարժարվի դրանցից, և այժմ եկավ մի պահ, երբ այդ ամենը համընկավ: Եվ Սերժ Սարգսյանը, հասկանալով, որ ամերիկացիները Վրաստանի միջոցով պատասխան քայլ են անելու, ուղղակիորեն բաց թողեց այդ քայլը: Իր պայմանավորվածությունը հենց դա էր` լռենք, թող անեն իրենց ուզածը: Իսկ Վրաստանն այժմ մեծ PR է անում` ամեն անգամ որևէ նախարարի ուղարկելով ցույց է տալիս, որ Հայաստանի հետ խնդիր չունի, որ եղբայրական հարաբերություններ են հաստատված, և ՀՀ իշխանությունները տեղյակ են իրենց քայլերից, որպեսզի Վրաստանում չբարձրացնի հենց նույն ջավախահայության խնդիրը: Բայց կարծում եմ, որ Սաակաշվիլին սխալ է հաշվում, ինքը զարգացումների է սպասում մի տեղում, որտեղ դա չի լինելու և լինելու է այլ տեղում` սա պատասխան է ունենալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում