Wednesday, 01 05 2024
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին

Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի հայերի կոտորածը. իսրայելցի պատգամավոր

Իսրայելի խորհրդարանը երեքշաբթի քննարկումներ է անցկացրել 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված հայերի զանգվածային սպանությունների շուրջ, չնայած այն բանին, որ հրեական պետությունն ու Անկարան առաջին քայլերն են անում՝ փորձելով վերականգնել կապերը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:

«Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի հայերի կոտորածը, ինչպես 27 այլ պետություններ»,- ասել է ընդդիմադիր «Մերեց» կուսակցությունից Զեհավա Գալոնը, որն էլ նախաձեռնել էր քննարկումը:

Խորհրդարանական քննարկումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ Անկարայում Թուրքիայի և Իսրայելի միջև բանակցություններ են սկսվել՝ 2010-ին դեպի Գազայի հատված ուղևորվող Մավի Մարմարա նավի վրա իսրայելցիների իրականացրած «ռեյդի» հետևանքով զոհված Թուրքիայի 9 քաղաքացիների հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցով:

Իսրայելի խորհրդարանը տարիներ շարունակ լսումներ է անցկացրել ապրիլի 24-ին, սակայն 2007 թվականին մերժել է թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանդը ճանաչել որպես Ցեղասպանություն: Երբ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները ջերմ էին, քննարկումներ անցկացնելու օրենսդիրների առաջարկները մերժվել են Իսրայելի կառավարության կողմից:

Գալոնի կարծիքով՝ հաշտեցման բանակցությունները չպետք է ազդեն հայերի կոտորածի ճանաչման վրա:

Կնեսետի անդամ Ռովեն Ռիվլինը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան «Լիկուդ» կուսակցությունից, շեշտել է, որ Թուրքիայի հետ կապերն ու հաշտեցումը կարևոր են իրենց համար:

Նա նաև նախազգուշացրել է, որ այլ ժողովրդի աղետը անտեսելը կարող է թուլացնել Իսրայելի դիրքորոշումը Հոլոքոստի վերաբերյալ:

«Դա մեր բարոյական պարտականությունն է՝ որպես մարդ և որպես հրեա»,- ասել է Կնեսետի նախկին խոսնակը: Նրա խոսքով՝ եթե իրենք արհամարհեն այլ ազգի աղետը, ապա չեն ունենա բարոյական իրավունք՝ այլ ազգերից պահանջելու հիշել իրենցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում