Երեկվանից մեկնարկել է «Նոր Հայաստան» միասնական ճակատի հանրահավաքը, քաղաքացիական անհնազանդությունը: Ինչից սկսվեց այս շարժումը և մինչև ուր կարող է այն գնալ. «Առաջին լրատվական»-ի այս հարցին անդրադարձավ «ՄԱՀԻ» հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը. «Կազմակերպիչներն արդեն հայտարարել են նպատակը և խնդիրը ձևակերպել են. իրենք ուզում են մինչև դեկտեմբերի 6-ը իշխանափոխություն անել և կանխել սահմանադրական փոփոխությունները: Նրանք արտահերթ իշխանափոխությունը հայտարարել են որպես սահմանադրական փոփոխությունների ձախողման կամ կանխարգելման քայլ: Դեռևս այն, ինչ նկատելի է հրապարակում, թույլ չի տալիս ասելու, որ այդպիսի գործողության ծրագիրը հաջողության մեծ շանսեր ունի»:
«Հասարակության մեջ նկատելի է «ոչ» դիրքորոշմանը հակված մեծ զանգված: Դա ամենևին չի նշանակում, թե նրանց կարող է մոբիլիզացնել յուրաքանչյուրը՝ նրանց հրավիրելով հրապարակ՝ հեղափոխություն անելու»,- նշեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: