Friday, 05 06 2026
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև

Ոմանց համար այն «այլանդակ» է, իսկ մյուսների համար` արվեստի ազատության խորհրդանիշ

Thenational.ae կայքում հրապարակվել է Թոմաս Սեյբերթի «Թուրքիայի «հրեշավոր» հուշարձանը` քննարկումների կայծ» խորագրով հոդվածը, որը նվիրված է Կարսի հուշարձանի ապամոնտաժմանը.

«Ոմանց համար այդ հուշարձանն «այլանդակ» է, իսկ մյուսների համար` արվեստի ազատության խորհրդանիշ: Հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները մեկնարկեցին ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը:

Մինչ այդ Հայաստանն իր դժգոհությունն էր հայտնել հուշարձանի ապամոնտաժման մտադրության կապակցությամբ, սակայն թուրքական կառավարությունն ու տեղական իշխանություններն անդրդվելի մնացին:

Թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ թուրք արվեստագետները գտնվում են իշխանությունների վիթխարի ճնշման տակ: Նա նաև Էրդողանին զգուշացրել է, որ պատմության մեջ է մտնելու որպես արվեստի ստեղծագործություններ ոչնչացնող:

Թուրք բազմաթիվ արվեստագետներ, իրենց հերթին, սուր քննադատության են ենթարկել Էրդողանին` նրա բռնատիրական նկրտումների համար: Էրդողանը քննադատվել է մի շարք թուրք լրագրողների ձերբակալության և կառավարությանը քննադատող գրքերի հրապարակումն արգելելու համար: Էրդողանը, սակայն, հայտարարում է, որ ինքը «կապ չունի» դատական համակարգի կայացրած վճիռների հետ (դրա համար էլ Քըլըչդարօղլուն Էրդողանին կնքել է «գլխավոր դատախազ» մականվամբ):

Կարսի հուշարձանի ապամոնտաժման դեմ պայքարող արվեստագետ Բեդիր Բայքամը դանակահարվելուց հետո հիվանդանոցում հայտարարել է, որ իր հետ կապված այդ միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի:

Թուրքական Today’s Zaman թերթի սյունակագիր Յավուզ Բայդարը գրել է, որ հուշարձանի ապամոնտաժման հրաման արձակելով` Էրդողանը լուրջ սխալ է գործել: Սակայն ամենաուշագրավն այն է, որ հուշարձանի ապամոնտաժման դեմ բողոքողների թվում էին հայտնվել ռազմական հեղաշրջումների և Էրդողանի ռեժիմի տապալման օգտին ակնհայտորեն հանդես եկողները, որոնք առավել անհաշտ դիրքորոշում ունեն հայ-թուրքական սահմանի բացման հարցում»:

Հիշեցնենք, որ երեկ «Թուրքիա-ԵՄ» խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հելեն Ֆլյուրտը հուշարձանի ապամոնտաժումը որակել է որպես «արվեստի գրաքննություն».

«Անավարտ հուշարձանի, արվեստի նմուշի ոչնչացման որոշումն ակնհայտորեն վկայում է գրաքննության մասին: Այս հուշարձանը խորհրդանշում է հայերի և թուրքերի բարեկամությունն ու հավասարությունը, ինչը, սակայն, վերացվում է հուշարձանի ապամոնտաժման վճռով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում