Thursday, 02 05 2024
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ

Չարենցավանցիները «Ոչ» են ասում, իսկ քաղաքապետը պնդում է՝ «նենց պտի աշխատենք, որ հաղթենք»

Սահմանադրական հանրաքվեին հաշված օրեր են մնացել, Չարենցավանում, սակայն, դեռ «ոչ»-ի շտաբ չկա, «այո»-ի շտաբն էլ փակ է օրվա տարբեր ժամերին: Չնայած ցուրտ եղանակին՝ քաղաքի հրապարակներից մեկում հարյուրից ավելի տղամարդ հավաքված՝ թղթախաղով են զբաղված:

Նրանք կեսկատակ-կեսլուրջ ասացին, որ իրենք են «ոչ»-ի շտաբը: Չարենցավանցիներից մեկն էլ անկեղծացավ. «ոչ»-ի շտաբը գիտեք ինչու չկա. քաղաքապետը բոլոր ընդդիմադիրներին կանչել ա, ասել՝ էսքան փող կտանք, մենակ մեր «այո»-ն շատ լինի»:

Բնակիչները վստահ են, որ 90 տոկոսը «ոչ» է ասելու Սահմանադրությանը, բայց, ինչպես միշտ, իշխանությունը «այո»-ն կանցնացնի, «եթե ոչ էլ ասենք, հաղթելու ա նա, ով հաղթելու ա»:

78-ամյա Սաշիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այնքան սուտ են լսել, որ ճշտին էլ չեն հավատում, չարենցավանցիները անհույս են վաղվա օրվա նկատմամբ: Մյուս կողմից էլ, թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության նկատմամբ վստահություն չկա:

«Ո՛չ սրան են հավատում, ո՛չ էլ նրան, ի՞նչ անի խեղճ ժողովուրդը: Ժողովուրդը ո՛չ սրան, ո՛չ նրան են հավատում, անհույս վիճակում են. «այո» ասեն, մեկ է՝ ոչ մի բան չի դզվի»,- ասաց տարեց մի չարենցավանցի: «Ի՞նչն էր խանգարում իրենց, որ չեն բարելավում ժողովրդի վիճակը: Սերժի՛ն պետք է փոխել, ոչ թե սահմանադրությունը: Բոլորս միաձայն «ոչ»-ի կողմնակիցներ ենք, բայց էլի իրանց խարդախությունը պիտի անցնի: Խի ընտրությւոնների վախտ չե՞նք տեսել՝ ինչ ա եղել»,- ասում են մարդիկ:

Չարենցավանցիներն ասացին, որ այս անգամ էլ ընտրական լավագույն ավանդույթները կշարունակվեն. «Ես իմ աչքով տեսել եմ. Սերժի ընտրության ժամանակ 400-500 գցել են, ոչ ոք ձեն չի հանել, խոսաս՝ կտան կսպանեն»:

Նրանք վստահ են, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իր իշխանության երկարաձգման համար: «Նորից եմ ասում՝ Ալիբաբաները նորից առա՞ջ պիտի գնան, բայց խի՞: Թող առաջ Սերժը հրաժարական տա, 40 տարի էշություն եմ արել, որ էսօր 32000 դրամ ստանամ, որպես ի՞նչ»: «Գնամ Ռուսաստան էլի, մնամ ըստեղ՝ ի՞նչ անեմ, ընձի ձեռ չի տալիս ստեղ, թանկ ա, գործ չկա: Ռուսաստան ավելի լավ ա. փողը կա, աշխատանքը կա»,- նշեց բնակիչներից մեկը: Մյուսը հավելեց. «Իրա ազգի նկատմամբ սպիտակ եղեռնը ստեղծել ա, թուրքին ասում ա՝ չեն ընդունել: Ինքն ա եղեռն անում. արդեն երկուսկես միլիոն հայ ա գնացել արտասահման: Մարդկանց իրանց հողից, իրանց ջրից հանում ա»:

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը չժխտեց, որ հանրաքվեի նկատմամբ պասիվություն կա, ինչը ուղեկցվում է անտարբերությամբ: Քաղաքապետը նշեց, որ աշխատանքներ են տանում յուրաքանչյուր չարենցավանցու հետ՝ «այո» ապահովելու համար:

«Չարենցավանցիները, նախ, վախենալու խնդիր չունեն, մենք էլ վախեցնելու խնդիր չունենք: Էստեղ էդպիսի լուրջ խնդիր դրված չէ, որ պետք է էսքան «այո» լինի կամ «ոչ» լինի: Մենք փորձում ենք այնպես աշխատել, որ կարողանանք հաղթել, հիմա որ չստացվի, հո մեզ չե՞ն կախելու, ինչի՞ մասին ա խոսքը»,- նշեց քաղաքապետը:

Այնուամենայնիվ, ընդդիմադիր չարենցավանցիները դեկտեմբերի 1-ից միանալու են Ազատության հրապարակի հանրահավաքին և տուն չեն գնալու: Նրանք հույս ունեն, որ ընդդիմությունը գոնե այս անգամ կհաջողի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում