Հնդկաստանի իշխանությունները պատրաստվում են հատուկ պահուստ ստեղծել, որտեղ կպահվեն բոլոր զինծառայողների արյան նմուշները:
Ներկա պահին Պունի ռազմաբժշկական քոլեջի մասնագետներն իրականացնում են փորձարկային ծրագիրը:
Ծրագրի նպատակն այնպիսի համակարգ ստեղծելն է, որը հնարավորություն կտա բացարձակ ճշգրիտ անձնական տեղեկատվություն ապահովել, ինչպես նաև մարմնի ցանկացած հյուսվածքով նույնականացնել բանակի անձնակազմը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Արակապարամբիլ Էնթոնին:
Արյան նմուշները կվերցնեն ռազմական ստորաբաժանումներում աշխատող բժիշկները։ Դրանք հատուկ պահուստներում կպահպանվեն 21 տարի: Զինվորականները պատրաստվում են թեստային փուլն ավարտել 2014 թ.:
Հնդկաստանի բանակը 1,1 միլիոն զինծառայողներ ունի:
Զոհվածի անձը ԴՆԹ-ի միջոցով պարզելու համակարգ գործում է ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերում: