Այսօր՝ ժամը 20:00-ին Երևանում Ազատության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։
Հազարավոր մարդիկ՝ դրոշներով և պաստառներով, հավաքվել են Ազատության հրապարակում և կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Երթից առաջ ավանդույթի համաձայն, երիտասարդներն այրել են Թուրքիայի դրոշը, որից հետո սկսվել է ջահերով երթը դեպի Ցեղասպանության զոհերի հուշարձան։
Երևանում ջահերով երթն անցկացվում է 14-րդ անգամ: Այս ակցիան տեղի է ունենում աշխարհի շատ քաղաքներում, այդ թվում՝ Ստեփանակերտում:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի