Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի պատասխանել ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցելու համար Մոսկվայից ներողություն խնդրելու մասին լրատվամիջոցի հարցին։
Լրատվամիջոցի թղթակիցը Փարիզում ընթացող կլիմայի փոփոխությունների մասին կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Էրդողանի հետ և հարցրել է, թե արդյո՞ք Ռուսաստանում Սու-24-ի միջադեպի համար պետք է սպասեն ներողության։
Հարցը թարգմանել են։ Լսելով այն՝ Էրդողանը ոչինչ չի պատասխանել և լռելյայն հեռացել է թուրքական տաղավարի ուղղությամբ։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Փարիզում հանդիպել Էրդողանի հետ։