«Չեմ կարծում, որ զարգացումները գնում են դեպի Միասնություն դաշինքի ստեղծում, պրոցես է, որը գնում է, և պետք է սպասենք զարգացումներին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ-ՀՀԿ հնարավոր միասնությանը, կարծիք հայտնեց ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը:
Կարապետյանն ընդգծեց, որ ընդդիմության և իշխանության միջև համագործակցությունը ԲՀԿ դեմ ուղղված չէ. «ԲՀԿ-ն քաղաքական ռեսուրս է և նման քաղաքական ինտրիգների ժամանակ միշտ կարևորվում է ղեկավարի դերը: Ես այդպիսի բան ներկայումս չեմ տեսնում»:
Այդուամենայնիվ, Կարապետյանի դիտարկմամբ, հնարավոր է, որ հետագայում Պուտին-Քոչարյան տանդեմի դեմ ինչ-որ միասնություն ձևավորվի. «Կարող եմ միայն ասել, որ սեպտեմբերից սկսած կտեսնենք»:









































