Friday, 03 05 2024
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը

«Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքները շարունակվում են

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի լիագումար նիստի աշխատանքները, որին մասնակցում են շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից:

Լիագումար նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ։

Ընդմիջումից հետո համաժողովի մասնակիցները դիտել են ՀՀ սփյուռքի նախարարության մասին պատմող ֆիլմ։

Ելույթների առանցքը համազգային կարևորություն ունեցող հարցեր են` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորում, մայրենի լեզվի, մշակույթի, ինքնության պահպանման, հայպահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներ։

Ամփոփելով լիագումար նիստը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը նշեց, որ հնչած բոլոր ցանկություններն ու առաջարկները հաշվի կառնվեն, կմշակվեն և կիրականացվեն դրանցից բխող միջոցառումներ ու ծրագրեր: «Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծումը կարող ենք ապահովել հզոր Հայաստան կերտելով»:

Լիագումար նիստից հետո համաժողովի մասնակիցները շրջայց կատարեցին Երևան քաղաքում, Կասկադում մասնակցեցին մշակութային միջոցառման:

Ապրիլի 23-ին համաժողովը կշարունակի աշխատանքներըը երեք թեմատիկ նիստերով`«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ», «Մշակութային հիմնախնդիրներ», «Երիտասարդության հիմախնդիրներ»:
Հիշեցնենք, որ եռօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները կմասնակցեն մշակութային միջոցառումների, կդիտեն «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմը, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանաձոր, կհետևեն ՀՀ կառավարության նիստի աշխատանքներին, կմասնակցեն Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված դեպի Ծիծեռնակաբերդ երիտասարդության ջահերով երթին։ Ապրիլի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հետ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կմասնակցեն Սփյուռքի այգում կազմակերպվելիք ծառատունկին և ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում