Մենք այսօր տեղեկացրել էինք, որ ՄԱԿ-ում քննարկումներ են սկսվել Սիրիայում տեղի ունեցող բռնությունները դադարեցնելու ճանապարհներ գտնելու համար: Այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կհրավիրի հատուկ նիստ, որտեղ քննարկելու է Սիրիայում մարդու իրավունքների հարցը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս նիստը հրավիրել է ԱՄՆ-ն՝ խորհրդի 16 անդամների համաձայնությամբ:
Այսօր սիրիական իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ իրավապահների կողմից երկրում սպանվել է 453 մարդ, որոնք մասնակցել են մարտի 18-ից երկրում կազմակերպվող հանրահավաքներին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Syrian Observatory for Human Rights-ին: «Մեկնաբանություններն ավելորդ են: Մենք ունենք Դարա’այի, Դամասկոսի և արվարձանների, ծովափնյա շրջանների զոհված բոլոր բնակիչների անունները»,- ասել է իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ռամի Աբդ Ալ-Ռահմանը:







































