Wednesday, 01 05 2024
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման

ՀԱԿ-ն իմ բարեկամի միջոցով ինձ հակահարված հասցրեց. Մանուել Գասպարյան

ԺՈՒԿ վարչության անդամ Վարդան Գրիգորյանի՝ կուսակցությունը լքելու որոշումը Մանուել Գասպարյանին ուղղված հակահարված էր նորաստեղծ ՀԱԿ-ի կողմից: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԺՈՒԿ ղեկավար, քաղաքական, հասարակական գործիչ Մանուել Գասպարյանը՝ անդրադառնալով իր կուսակցական ընկերոջ՝ Վարդան Գրիգորյանի տարածած հայտարարությանը, թե՝ հեռանում է ԺՈՒԿ-ից: Մանուել Գասպարյանը տեղեկացրեց, որ տարածված հայտարարության նույնաբովանդակ դիմումն այսօր առավոտյան Վարդան Գրիգորյանը հանձնել է իրեն կուսակցության գրասենյակում:

Մանուել Գասպարյանի փոխանցմամբ՝ իրենց միջև որևէ ընդհարում, վիճաբանություն չի եղել, սիրով բաժանվել են: Պարզապես Մանուել Գասպարյանի համար անակնկալ է եղել այն, որ երբ այսօր առավոտյան Վարդան Գրիգորյանին տեղեկացրել է, որ կուսակցության վարչության վերջին նիստի ընթացքում որոշվել է Վարդան Գրիգորյանին անպայման հրավիրել այդ նիստին մի շարք հարցերի առնչությամբ քննարկումներ անցկացնելու և պարզաբանումներ ստանալու համար, վերջինս պատասխանել է, որ զբաղված է:

«Վարչության նիստը նշանակված է վաղը՝ ժամը 19.00-ին: Ես նույնիսկ իրեն առաջարկեցի փոխել նիստի օրն ու ժամը և հարմարեցնել իրեն, սակայն, ի զարմանս ինձ, չհամաձայնեց: Այսինքն՝ չմերժեց, բայց համաձայնություն էլ չտվեց»,- տեղեկացրեց Մանուել Գասպարյանը: Վերջինս պարզաբանեց, թե ինչու էր ԺՈՒԿ վարչության վերջին նիստի ժամանակ որոշում կայացվել հաջորդ նիստին հրավիրել Վարդան Գրիգորյանին:

Մանուել Գասպարյանի խոսքով՝ Վարդան Գրիգորյանը կուսակցությունից անկախ, իր բնորոշմամբ՝ մասնավոր հրավերի շրջանակում մասնակցել էր ՀԱԿԿ հիմնադիր համագումարին, որին կուսակցությունը պաշտոնապես չէր մասնակցել, իսկ դա առաջացրել էր կուսակցականների դժգոհությունը, որոնք միաձայն որոշել էին այդ մասին խոսել Վարդան Գրիգորյանի հետ և պարզաբանում ստանալ: ԺՈՒԿ ղեկավարի փոխանցմամբ՝ ՀԱԿ համագումարից հետո ինքը փորձել է կապվել Վարդան Գրիգորյանի հետ և խոսել նրա հետ այդ մասին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել, միայն այսօր է իր հետ զրույցում պարզաբանել, որ համագումարին մասնակցել է անձնական հրավերով:

Քանի որ Վարդան Գրիգորյանը չի համաձայնել վարչության նիստին ներկայանալ մեկ այլ օր, ապա, Մանուել Գասպարյանի խոսքով, վարչության նիստը տեղի կունենա վաղը, և, ամենայն հավանականությամբ, Վարդան Գրիգորյանի դիմումը կվերադարձվի իրեն, քանի որ դիմումում Վարդան Գրիգորյանը ներկայացել է որպես կուսակցության փոխնախագահ, սակայն ԺՈՒԿ-ը նման պաշտոն չունի. Վարդան Գրիգորյանը պարզապես եղել է կուսակցության հիմնադիր կազմից և ամենաակտիվ կուսակցականներից մեկը, որն էլ իրեն իրավունք է տվել ներկայանալ որպես կուսակցության փոխնախագահ:

Մանուել Գասպարյանն անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության վերջին ամիսների աշխատանքին՝ ասաց, որ կուսակցության ներկայացուցիչների, իր և Վարդան Գրիգորյանի միջև երբեք վիճաբանություն և անհամաձայնություն չի եղել:

«Նա միայն դեմ էր «Բարև Երևան» դաշինքում ընդգրկվելուն. դա էր անհամաձայնության առիթը: Միգուցե դա էր պատճառը, որ նա նման որոշում կայացրեց: Նրա կարծիքով՝ դա անհեռատես քայլ էր, ավելին՝ իշխանափոխության չէր հանգեցնելու: Միգուցե սա բացատրվում է իր աշխատանքի բնույթով: Նա այսօր կես դրույքով Հայ ազգային կոնգրես խմբակցության փորձագետն է, ուստի բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ է ՀԱԿ ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ ինձ փորձեցին հակահարված հասցնել, միգուցե հենց ՀԱԿ-ից, միգուցե այն պատճառով նաև, որ քննադատել եմ վերջին շրջանում ՀԱԿ-ի գործելակերպը: Ինձ փորձեցին պատասխանել այն քայլի համար, որ որոշում էինք կայացրել պահպանել Հայ ազգային կոնգրես դաշինքը: Սա թույլ հարված էր, ես կասեի՝ հակահարված էր, որի համար փորձեցին թիրախ ընտրել մեր հին բարեկամին»,- պարզաբանեց Մանուել Գասպարյանը:

Հիշեցնենք, որ ԺՈՒԿ անդամ Վարդան Գրիգորյանն այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «Կայացրել եմ ծանր որոշում, վայր եմ դնում «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահի պարտականություններս ու խնդրել եմ կասեցնել կուսակցական պատկանելությունս ԺՈՒԿ-ին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում