Աստանայում անցկացվող՝ Ղազախստանի նախագահի գավաթի մրցաշարի շրջանակներում, նախորդ օրը Վրաստանի հավաքականից 3:5 հաշվով կրած պարտությունից հետո, այսօր մեր տղաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Ուկրաինայի ընտրանու դարպասը։ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը առաջին հաղթանակը տոնեց:
7-րդ րոպեին աչքի ընկավ Վարդան Բակալյանը, իսկ 28-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Արամայիս Քյոսայանը:
Մեր խմբի մյուս հանդիպումը` Թուրքիա-Վրաստան ավարտվել է թուրք ֆուտբոլիստների հաղթանակով 2:1 հաշվով:
Խմբում վերջին հանդիպումը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի ապրիլի 29-ին Թուրքիայի ընտրանու հետ:
Անցկացրած երկու տուրից հետո խմբի բոլոր 4 թիմերը վաստակել են 3-ական միավոր:
Լուսանկարը` Totalfootball.am-ի