Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո

Red Eagles ֆան ակումբը պահանջում է հանդիպում Ռուբեն Հայրապետյանի հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան ակումբը տարածել է հաղորդագրություն՝ հանդիպում պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։

«Շուրջ 2 ամիս է, ինչ ավարտվել է Եվրո-2016-ի ընտրական փուլը, համենայն դեպս մեզ համար, սակայն դժվար թե գտնվի մեր հավաքականով ու մեր ֆուտբոլով հետաքրքրվող մեկը, ով ասի, թե ամեն ինչ մոռացված է ու պետք չէ փնտրել պատասխաններ ֆուտբոլային խայտառակության համար:

Խմորումներ հավաքականի ներսում, փորձառու, սակայն անկարող ու անարդյունավետ մարզչի փոփոխություն անփորձ ու էլի անարդյունք մարզչով, առաջատար ֆուտբոլիստների անընդհատ կրկնվող վնասվածքներ, ֆուտբոլիստների կողմից հանդիպում վաճառելու խայտառակ լուրեր, ֆուտբոլասերների զայրույթ. արդյունքում երկու տարի առանց հաղթանակների, վատագույն ընտրական փուլ հավաքականի պատմության ընթացքում, վաստակած 2 միավոր, ընտրական փուլի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնական ու նորից Եվրոպայի առաջնությանը մասնակցելու երազանք:

Այս ամենը ունի պատճառներ, որոնց մասին մենք` ֆուտբոլասերներս, պետք է իմանանք պատասխաններ, իսկ դուք` ֆուտբոլային չինովնիկներ, պետք է անեք հետևություններ: Ֆուտբոլի ազգային հավաքականի «Red Eagles » ֆան ակումբը դարձել է պահանջատեր` ֆուտբոլային պահանջատեր` ցույց տալով, որ ֆուտբոլը հասարակական երեւույթ է ու պատկանում է հասարակությանը։ Ֆուտբոլը հնարավոր չէ սեփականաշնորհել ու փակ պահել դռները ֆուտբոլային հանրության համար:

ՀՖՖ նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ Ֆուտբոլային պատասխանատուներից պահանջում ենք հանդիպում, թափանցիկ մեկնաբանումներ լրատվամիջոցների ներկայությամբ, հարց ու պատասխան ֆան շարժման հետ…»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում