Sunday, 28 06 2026
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են

Պարզվել են «Անելիք բանկի» աշխատակցի սպանության մի շարք հանգամանքներն ու շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննությամբ պարզվել են հայաստանյան բանկերից մեկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հ. Աթանյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հ. Աթանյանի սպանությունը տեղի է ունեցել Երևանում՝ նոյեմբերի 24-ի երեկոյան. նախնական տվյալներով՝ Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ նրա թիկունքի ուղղությամբ կրակոց է արձակվել որսորդական հրացանից, որի հետևանքով ստացած վնասվածքներից Հ. Աթանյանը տեղում մահացել է, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրացանը դրել է տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, նստել ղեկին և հեռացել։

Դիակի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության ընթացքում հանվել է 6 մանրագնդակ:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ ձեռնարկված բազմաքանակ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 54 տարեկան Մ. Պողոսյանն է և դեպքի պահին եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով: Նա հանդիսացել է այն բանկի հաճախորդը, որտեղ աշխատել է Հ. Աթանյանը։

Նախնական տվյալներով, 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապացությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։

Հ. Աթանյանի սպանության կասկածանքով Մ. Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է և հարցաքննվել։ Հանցագործության կատարման գործիք հանդիսացած որսորդական հրացանն առգրավվել է։ Ստացվել և օրենքով սահմանված կարգով զննության են ենթարկվել դեպքի վայրում գործող տեսախցիկների տեսագրությունները։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում