Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ՀԱՆ-17տիպի նռնականետից (9 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:










































