Ռուսաստանը չի պատրաստվում Թուրքիային ռազմական առումով պատասխանել Սու-24-ի հետ կապված դեպքի համար, բայց ավելի ուժեղ կպաշտպանի ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործողությունները Սիրիայում: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
Ռուսական Սու-24 ռմբակոծիչը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը, դրա վրա հարձակման հետ կապված ամբողջ դեպքը նախօրոք ծրագրված է եղել, ասել է Չիժովը:
«Դա թուրքական օդային տիրույթի խախտում չի եղել՝ կամա թե ակամա: Այն արագությամբ, որն ունեն այդ ինքնաթիռները, հարևան երկրի տարածքի վրայով թռչելը հաշված վայրկյաններ կտևեր: Դա շատ ավելի քիչ է, քան պահանջվում է տվյալ դեպքում թուրքական կործանիչներին, որպեսզի հրամանով պատրաստվեն, թռչեն ու խփեն ռուսական ինքնաթիռը»,- ասել է Չիժովը:
«Դա հստակ մատնանշում է, որ ամբողջ դեպքը նախօրոք ծրագրված է եղել»,- նշել է նա:









































