Թուրքիայի Գլխավոր շտաբը Ռուսաստանի ռազմական կցորդին ներկայացրել է տվյալներ կապված Սու-24-ի միջադեպի հետ, հայտնում է CNN Turk-ը:
Ըստ Գլխավոր շտաբի հայտարարության՝ Ռուսաստանի կցորդին տեղեկացվել է տեղի ունեցածի մանրամասնությունները` օգտագործելով ռադարների տվյալները, որից հետո կողմերը կարծիքներ են փոխանակել:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Ռուսաստանի ռազմական կցորդի հետ խորհրդակցություն անցկացնելու մասին Սու-24-ի կործանման կապակցությամբ: Թուրքական զինվորականները նշել են, որ պատրաստ են համագործակցության բոլոր տեսակներին տվյալ հարցով:












































