Մոնրեալի համալսարանի գիտնականները բիոհեղուկ են հայտնաբերել, որը սպանում է քաղցկեղածին ուռուցքները: Դեղորայքը համատեղելի է հակաքաղցկեղածին իմունային բջիջների հետ, որը թույլ է տալիս այն ներարկել հենց ուռուցքի մեջ:
Բիոհեղուկը հիմնականում բաղկացած է կենսաբանորեն քայքայվող նյութից, որը ստացվում է խեցգետնանմանների զրահից:
Թերապիայի նպատակն է T լիմֆոցիտների մեծացումն օրգանիզմում, դրանք կարող են սպանել քացկեղածին բջիջները, սակայն չեն կարող հաղթահարել հիվանդությունը: Թերապիայի ժամանակ օրգանիզմ է ներարկվում ինտերլեյկին-2 հորմոնը, որը կարող է թունավոր լինել:







































