Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը ներկայացվել է ՌԴ Պետդումայի դիտարկմանը։
Այդ մասին հայտնել է «Արդար Ռուսաստան» կուսակցության խմբակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը։ Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Հենց նոր մենք ներկայացրինք 1915 թվականին Թուրքիայում Հայոց ցեղասպանության չճանաչման պատասխանատվության մասին օրինագիծը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խմբակցությունը մտադիր է Պետդումային ներկայացնել տվյալ օրինագիծը։












































