Հելսինկիում (Ֆինլանդիա) նոր ճանապարհային նշան է հայտնվել՝ կարմիր-դեղին եռանկյունի, որում պատկերված են հեռախոսը ձեռքներին քայլող մարդիկ: Այս մասին հայտնում է fontanka.fi-ն:
Պորտալի տեղեկությամբ՝ այդպիսի նշան կարելի է գտնել նաև Ստոկհոլմում (Շվեդիա): Այն ստեղծել է Յակոբ Սեմփլերն իր գործընկեր Էմիլ Տիիսմանի հետ, երբ մեքենայի տակ է ընկել, որովհետև շատ կենտրոնացած է եղել իր բջջային հեռախոսի վրա: Սեմփլերը նշել է, որ ցանկացել է սմարթֆոններով հետիոտներին կոչ անել ավելի ուշադիր լինել փողոցներում:
Ով է տեղադրել նշանները՝ հայտնի չէ, բայց դրանք մասնավոր տարածքում են, ուստի քաղաքային իշխանությունը չի կարող արգելել դրանք:











































