Թուրք զինվորականները երկրի արևմուտքից սիրիական սահմանի մոտ տեղակայել են լրացուցիչ 20 տանկ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին:
«Թուրքիայի արևմտյան նահանգներում տեղակայված 20 տանկ երկաթուղով տեղափոխվել է Գազիանթեփ՝ երկրի հարավ, որտեղից նրանք ոստիկանության և ժանդարմերիայի ուղեկցությամբ վերաուղարկվել են սիրիական սահմանի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:








































