Դամասկոսը կատարել է քիմիական զենքի ոչնչացման բոլոր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ինչ վերաբերում է քիմիական զենքին, Սիրիան կատարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության առջև պարտավորությունները»,- ասել է նա։ «Մենք հասկացել ենք, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները արել են հնարավոր ամեն բան՝ մեր երկրի դեմ ագրեսիայի համար հիմք նախապատրաստելու համար»։












































