Սիրիայի երկնքում երեկ խոցված Սու-24-ի երկրորդ օդաչուն փրկվել է ՌԴ հատուկ ստորաբաժանումների և սիրիական բանակի կողմից։ Գործողությունը տևել է 12 ժամ։ Նա տեղափոխվել է բազա, ողջ է և առողջ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ գործողությունն ավարտվել է Մոսկվայի ժամանակով 3:40-ին։
«Կցանկանայի երախտագիտությունս հայտնել բոլորին, ովքեր ամբողջ գիշեր աշխատել են վիթխարի ռիսկով»,- նշել է Շոյգուն։











































