Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում Միջազգային իսլամական տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում ուռճացնել ռուսական «Սու-24» մարտական ինքնաթիռի կործանման միջադեպը:
«Թուրքիան մշտապես հանդես է գալիս խաղաղության, երկխոսության, դիվանագիտական կարգավորման օգտին և այս ամենից հետո շարունակելու է անել նույնը։ Սակայն թող ոչ ոք չսպասի, որ մենք կույր և խուլ կլինենք մեր տիրույթի, մեր սահմանների, մեր ինքնիշխանության խախտման հանդեպ։ Մենք մտադիր չենք ուռճացնել «Սու-24»-ի միջադեպը։ Մենք միայն պաշտպանում ենք մեր անվտանգությունն ու մեր թուրքմեն եղբայրների իրավունքները։ ԴԱԻՇ-ը ներկայացված չէ Թուրքմենական տարածաշրջանում»։
Էրդողանի խոսքով՝ ռուսական ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի օդային տիրույթում, և այն ընկել է Սիրիայի տարածքում։ Էրդողանն ընդգծել է, որ ինքնաթիռի բեկորներից Թուրքիայի տարածքում վիրավորվել է երկու քաղաքացի։










































