Անհրաժեշտ է լիովին փակել Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանը, որպեսզի ոչ մի ահաբեկիչ չկարողանա Եվրոպա ներթափանցել։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Անհրաժեշտ է հնարավորինս արագ փակել Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանը, որպեսզի ոչ մի ահաբեկիչ չկարողանա Եվրոպա թափանցել և բարբարոսական ահաբեկչություններ կատարել»,- ասել է Օլանդը։
Ֆրանսիայի նախագահը մատնացույց է արել նաև ներգաղթյալների խնդիրը, ովքեր ներկայում գլխացավանք են դարձել ԵՄ երկրների համար։
«Այսօր Սիրիայի ճգնաժամն անդրադառնում է ողջ Եվրոպայի վրա։ Մենք ստիպված ենք փաստել, որ եվրոպացիների համար ռիսկերը մեծ են։ Դրա հետ կապված անհրաժեշտ է ելք գտնել սիրիական ճգնաժամից»,- եզրափակել է Օլանդը։






































