Փարիզի «Բատակլան» համերգասրահը զավթած ահաբեկիչներն իրենց այնպես են պահել, ինչպես թմրանյութերի ազդեցության տակ գտնվելիս: Այս մասին ասել է Պասկալ անունով ոստիկանության սպան, ով ծայրահեղականների հետ հեռախոսով բանակցություններ է վարել, հաղորդում է The Times-ը:
«Նրանք կրկնում էին միևնույն արտահայտությունները. «Մենք խալիֆայության զինվորներ ենք: Ամեն ինչում մեղավոր է Օլանդը: Դուք Սիրիայում հարձակվել եք մեր կանանց ու երեխաների վրա: Մենք պաշտպանում ենք մեզ` հարձակվելով Ֆրանսիայում կանանց և երեխաների վրա»,- ասել է Պասկալը:
Ոստիկանի խոսքերով` 1 ժամից էլ քիչ ժամանակահատվածում ինքը 5 անգամ հեռախոսազրույց է ունեցել ահաբեկիչների հետ: Երկրորդ զանգից հետո հասկացել է, որ նրանք չեն պատրաստվում հանձնվել:
Նշվում է, որ ահաբեկիչները վրդովված, նյարդային տեսք ունեին և աշխատում էին ոստիկաններին համոզել թույլ տալ իրենց գնալ:










































