Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Մալմյո»-ի դեմ հանդիպումից առաջ ընդգծել է, որ ՉԼ-ում միշտ չէ, որ հաղթում են լավագույնները:
«Չեմպիոնների լիգան մի մրցաշար է, որտեղ հանդես են գալիս լավագույն ֆուտբոլիստները, սակայն միշտ չէ, որ հաղթում է լավագույնը: Հասկանալ, թե ինչ է Չեմպիոնների լիգան, պետք է պարզապես մասնակցել այս մրցաշարին:
Պետք է զգալ օրհներգը, մթնոլորտը և այն ամենը, ինչ կապված է ՉԼ-ի հետ: Քո դեմ հանդես են գալիս Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները: Դա յուրահատուկ զգացողություն է»,- հայտարարել է Իբրահիմովիչը:








































