RT հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ Սիրիայում ռուս լրագրողներով մեքենայի գնդակոծումից։ Տեսագրությունն արել է մեքենայի ուղևորներից մեկը։
Վիրավորված 3 լրագրողներից 2-ը RT-ի աշխատակիցներ են, մյուսը՝ TASS գործակալության։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն՝ դեպքը տեղի է ունեցել Դագմաշլիա բնակավայրի շրջանում, երբ ռուս լրագրողների խումբը մեկնում էր սիրիական կառավարական բանակի առաջնագծեր։ Նշվում է, որ գնդակոծությունն իրականացվել է TOW հակատանկային կառավարվող հրթիռով։ Ենթադրաբար, գնդակոծությունն իրականացրել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:











































