Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՊՆ-ում դեռևս չեն անվանել ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման հստակ պատճառները։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։
«Դեռևս ոչ մի վերջնական հայտարարություն օդանավի անկման պատճառների մասին ՊՆ-ից մենք չենք լսել։ Եկեք ամեն դեպքում սպասենք»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին Ռուսաստանի հնարավոր արձագանքի վերաբերյալ։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հավանաբար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցին կանդրադառնա այսօր Սոչիում Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի հետ հանդիպմանը։ Պեսկովն ընդգծել է, որ դա իսկապես շատ լուրջ միջադեպ է, սակայն առանց լիարժեք տեղեկատվության եզրակացություններ անելը ճիշտ չի լինի։








































