Ռուսական ավիախմբի Սու-24 ինքնաթիռ է կործանվել Սիրիայի տարածքում: Ենթադրաբար, դա տեղի է ունեցել ցամաքից գնդակոծության հետևանքով: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նախարարությունում նշում են, որ ինքնաթիռը եղել է 6 000 մ բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրը ճշտվում է: Նախնական տեղեկություններով՝ օդաչուներին հաջողվել է կատապուլտ լինել:
«Նաև պարզվում են ռուսական ինքանթիռի ընկնելու հանգամանքները: ՌԴ պաշտպանության նախարարությունը նշում է, որ թռիչքի ամբողջ ընթացքում ինքնաթիռը բացառապես Սիրիայի տարածքում է եղել: Դա արձանագրված է վերահսկողության օբյեկտիվ միջոցներով»,- ասել են պաշտպանության նախարարությունում:
Սիրիայում խփված Սու-24-ը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը, նշել են նախարարությունում:






































