Սաութհեմփթոնի համալսարանի հետազոտողները հայտնել են, որ մարդկանց մոտ կոտրվածքներից հետո վերականգնումը գնալով բարդանում է: Մոտավորապես 10 տոկոսի մոտ այն տևում է կես տարուց ավելի, իսկ կոտրվածքների որոշ մասը ընդհանրապես չի ապաքինվում՝ հայտնում է Zee News-ը: Գիտնականները ստեղծել են նոր դեղամիջոց` ոգևորվելով ամֆիբիայից և սալամանդրից:
Մասնագետները օգտագործել են կոնքազդրային հոդի պրոթեզավորման ենթարկված մարդկանց ոսկրային հյուսվածքների նմուշները: Հետազոտությունը ցույց է տվել, որ դեղամիջոցը ստիպել է ոսկրերում ցողունային բջիջներին կիսվել, և արդյունքում հայտնվել են նոր ոսկրային բջիջներ:
Հետազոտողները հույս ունեն, որ իրենց բացահայտումը կօգնի նոր մեթոդներ մշակել օստեոպորոզի բուժման համար:










































