Հարավային Կորեայի 10 քաղաքացիներ անմիջականորեն կապված են ԴԱԻՇ-ի հետ՝ հայտնել է «Ռենհապ»-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի հետախուզությանը:
«Երկրի ներսում բացահայտվել են ԴԱԻՇ-ին աջակցող 10 անձինք, որոնք ոչ թե պարզապես համակրում են, այլ կոնկրետ կապված են խմբավորման հետ»,- գործակալությունը մեջբերում է հետախուզական ծառայության տվյալները:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, իշխանությունները վերջին տարիների ընթացքում երկրից արտաքսել են 48 օտարերկրացու՝ նրանց կասկածելով միջազգային ահաբեկչության հետ կապի մեջ: Իսկ վերջերս ձերբակալվել է կեղծ անձնագրով Ինդոնեզիայի քաղաքացի՝ ենթադրաբար, կապված «Ալ Քաիդա»-ի հետ:
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն երեքշաբթի կոչ է արել ընդունել ահաբեկչությանը դիմակայելու մասին օրենք:











































