Աթենքի բիզնես-կենտրոնի մոտ տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իրավապահների վարկածով՝ պայթյունը կազմակերպել են ներքին քաղաքական արմատականները: Պայթյունից 30 րոպե առաջ անհայտ անձը տեղական թերթին հայտնել է այդ մասին:
Ոստիկանությունը շղթայել է դեպքի վայրը, պարզվում են հանգամանքները:








































