Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, որ ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակը կպահպանվի մայրաքաղաք Բրյուսելում և մերձակայքում ևս առնվազն մեկ շաբաթ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Միշելի խոսքով՝ Բելգիայում նոյեմբերի 13-ի Փարիզի հարձակումների նման ահաբեկչությունների իրականացման վտանգը մնում է լուրջ։ Աշակերտները դպրոց կվերադառնան չորեքշաբթի, նույն օրը կսկսի կրկին աշխատել նաև Բրյուսելի մետրոն։
«Մենք հաստատում ենք սպառնալիքի 4-րդ մակարդակ, հետևաբար հանրային միջոցառումների թիվը քաղաքում կկրճատվի՝ ապահովելու համար մեր քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև ազատելու ոստիկանական ռեսուրսները, որոնք կարող են ներկա գտնվել այն վայրերոմ, որոնք պաշտպանության կարիք ունեն»,- ասել է Միշելը։








































