Wednesday, 01 05 2024
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»

Սերժ Սարգսյանի խոստացած 7% տնտեսական աճը թղթի վրա է. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Cherry ռեստորանային համալիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ընթացքում ելույթ ունեցավ նաև կուսակցության ավագանիների ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը, ով իր ելույթով «ստորագրեց» Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունների տակ:

Նախկին արտգործնախարարն իր ելույթում մասնավորեցրեց երեք կետ: Առաջին․ «Նախագահական ընտրությունների արդյունքում, իսկ մենք բոլորս լավ գիտենք թե այդ արդյունքներն ինչ են նշանակում, կան պաշտոնական, կան նաև ինչ-որ տեղ ոչ պաշտոնական տվյալներ, որովհետև մեզ մոտ ընտրությունները միշտ լինում են խախտումներով, դա արձանագրում ենք բոլորս, նաև դիտորդները, բայց նույնիսկ պաշտոնականից դատելով՝ մի մեծ զանգված՝ 500․000, ընդհանրապես չի մասնակցել, 600․000 բողոքական հատված կա, որ պահանջում է փոփոխություն՝ սա փաստ է: Փաստ է այն, որ կա Հայաստանում արմատական, համակարգային փոփոխություններ կատարելու պահանջ»,- հայտարարեց Օսկանյանը՝ մոռանալով սակայն, որ այդ նույն, ինչպես ինքն է ասում՝ միշտ «խախտված» ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա կազմեց իշխող կուսակցության հետ:

Երկրորդ կետը, որն առանձնացրեց Օսկանյանը, այն էր, որ Հայաստանի բնակչության 40 տոկոսը պատրաստ է լքել երկիրը առաջին իսկ հնարավորության դեպքում:

Երրորդ․ «Վերանշանակվեց վարչապետը. սա ի՞նչ է նշանակում. նշանակում է՝ ամեն ինչ լավ է մեր երկրում: Եկեք համադրենք՝ ժողովուրդը պահանջում է փոփոխություն, իշխանություններն ասում են՝ ամեն ինչ լավ է, մենք լավ ենք ապրում, մենք փոխելու կարիք չունենք: Հետաքրքրական է, որ վարչապետի վերանշանակումը բացատրվում է ոչ թե նրանով, որ ասենք՝ մենք գիտենք, որ խնդիր կա, բայց ավելի լավ կաշխատենք, բացատրությունն այն է, որ կառավարության առջև դրված խնդիրը լուծված է, և այդ խնդիրը, գիտե՞ք, որն է՝ 6 ամիս առաջ նախագահն ասաց 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովել, և իրենք էլ ապահովեցին՝ թղթի վրա, սակայն աղքատությունը չնվազեց, աշխատավարձերը չավելացան»,- ասաց նա:

Օսկանյանի կարծիքով՝ այս ամենը շտկելու առաջին հնարավորությունը Երևանի քաղաքապետի ընտրություններն են: Նա ներկաներին կոչ արեց ընտրել ոչ իշխանական ուժի՝ իհարկե նկատի ունենալով իրենց կուսակցությունը:

Տեսանյութը՝ ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում