«Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնք» նոր ֆիլմի թողարկման կապակցությամբ Google-ը հետաքրքիր գործիք է թողարկել, որը հնարավորություն է տալիս ընտրել Ուժի լուսավոր կամմութ կողմը: Այս մասին հայտնում է The Next Web-ը:
Ընտրությունից հետո այն կարտացոլվի Google-ի բոլոր արտադրանքներում, լինի դա հետնամասը Gmail-ում, թե Chrome բրաուզերում: YouTube-ում ձայնի կարգավորման գիծը լազերային սրի տեսք կունենա: Google Maps-ում վայրերի մասին նշումը կունենա TIE Fighter կործանիչի տեսք (մութ կողմ) կամ X-wing (լուսավոր կողմ): Նաև Google-ավատարին կապույտ կամ կարմիր հետնալույս ավելացնելու հնարավորություն կա՝ այս կամ այն կողմին պատկանելությունը նշելու համար:











































