Apple ամերիկյան կորպորացիան վաղուց աշխատում է Titan ծածկանվամբ նախագծի վրա, որը խոստանում է 2019 թվականին ներկայացնել էլեկտրամեքենա։ Դրանում Կուպերտինոյի տեխնոհսկային կարող է օգնել Tesla-ն՝ փոխանցում է Fortune-ը։
Նշվում է, որ գործարքի արժեքը կարող է կազմել ավելի քան 200 մլրդ դոլար։
Պարբերականը հայտնում է, որ Apple-ը կստանա նաև հասանելիություն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են ընկերության ավտոմեքենաների մարտկոցներում։
Tesla-ի տնօրեն Իլոն Մասկի խոսքով՝ այդ տեխնոլոգիաները կարող են փոխել «ողջ էներգետիկ ենթակառուցվածքն աշխարհում»։ Բացի այդ, Մասկը կարող դառնալ Սթիվ Ջոբսի գաղափարական իրավահաջորդը և խթանել «այլ կերպ մտածիր» գաղափարը։






































