Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներն այլևս չեն ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Տեղեկությունների համաձայն՝ «արքայական ակումբ»-ի խաղացողները չեն վստահում Բենիտեսին և տանել չեն կարողանում նրան:
Ակումբի թե՛ հիմնական կազմի ֆուտբոլիստները, թե՛ պահեստայինները սպասում են գլխավոր մարզչի հրաժարականին, միչդեռ ղեկավարությունը շարունակում է վստահել մասնագետին:
Հիշեցնենք՝ Պրիմերայի 12-րդ տուրում «Ռեալ»-ը խոշոր՝ 0:4 հաշվով պարտություն է կրել «Բարսելոնա»-ի դեմ խաղում:







































